Դեկտեմբերի 11-ի գիշերը ռուսական զորքերը բալիստիկ հրթիռներով և կամիկաձե անօդաչու սարքերով հարձակվել են Կիևի վրա։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը։ Բոլոր 8 հրթիռները խոցվել են հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից, նշվում է զեկույցում։

Հաղորդագրության համաձայն՝ հրթիռներն արձակվել են հյուսիսային ուղղությամբ՝ Բրյանսկի շրջանից։

Ուկրաինացի զինվորականները նաև պնդում են, որ խոցել են բոլոր 18 անօդաչու թռչող սարքերը, որոնք արձակվել են բռնակցված Ղրիմից:

Ընկնող բեկորները հանգեցրել են ավերածությունների և հրդեհների։

Ռուսական զորքերը գրեթե ամեն օր անօդաչու սարքերով և տարբեր տեսակի հրթիռներով հարձակվում են Ուկրաինայի տարածքի վրա։