Մոսկվան լավ հեռանկարներ է տեսնում Երևան-Բաքու հարաբերությունների կարգավորման համար ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է ՌԻԱ Նովոստին:

«Նախադրյալներ կան Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման համար: Ընդհանուր առմամբ՝ մենք հետաքրքրված ենք Հարավային Կովկասում կոնֆլիկտայնության մակարդակի նվազմամբ և այդ տարածաշրջանի հարստագույն ներուժի բացահայտմամբ», - ասել է Զախարովան։