2024թ․ հունվարի հինգին տեղի է ունեցել Բյուզանդ Ավետիսյանի ավագ որդու՝ Գասո Ավետիսյանի նշանադրության արարողությունը, որը աչքի է ընկել իր շքեղությամբ և յուրօրինակությամբ․ այն տեղի է ունեցել «Դվին» ռեստորանային համալիրում։ Վերջինս նշանադրվել է Օֆելյա Օրդուխանյանի հետ, որը ուսանողուհի է։
 
Նշենք, որ հարսնացուի հայրը՝ ռուսաստանաբնակ գործարար Աշոտ Օրդուխանյանը և Բյուզանդ Ավետիսյանը վաղեմի ընկերներ են։ Բյուզանդ Ավետիսյանը մեծ հեղինակություն է վայելում ինչպես հայաստանյան շրջանակներում, այնպես էլ ռուսաստանյան։