Մոսկվայում հինգերորդ դասարանցի երկու եղբայրներ մեղադրել են իրենց իրանցի հարևանին հարձակման մեջ և դանակահարելլ նրան։
Ըստ SHOT-ի՝ նախորդ օրը երեկոյան ժամը յոթին երկու տասնամյա եղբայրներ վերադառնում էին իրենց տուն՝ Հարավային Բուտովոյի Պոլյանյա փողոց։ Մուտքի մոտ նրանք հանդիպել են իրենց հարևանին՝ 37-ամյա իրանցուն: Երեխաների խոսքով՝ նրանք բացել են դուռը և տղամարդուն թույլ են տվել առաջ գնալ, բայց ինչ-ինչ պատճառներով՝ դա նրան դուր չի եկել։ Երեքն էլ մտել են վերելակ, որտեղ իբր հարևանը սկսել է հարվածել եղբայրներից մեկի գլխին։ Տղաները հայտնել են, որ դուրս են վազել իրենց՝ 15-րդ հարկ և օգնության են կանչել ավագ եղբորը։
Հարևանը դուրս է վազել երեխաների հետևից և սկսել կռվել մեծի հետ։ Ծեծկռտուքի ժամանակ փոքրերից մեկը հանել է դանակը և հարվածել իրանցի տղամարդուն։ Վերջինս հոսպիտալացվել է։
Տեսանյութը՝ այստեղ։