ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

« Մի լավ բան #9

Էլ չեմ գրի լավ Բան։

Ինչու՞ էի գրում։

Հետևյալ հասցեատերերին ուզում էի ասել.

- Հայաստանում ապրողին' ամեն օր մի նոր լավ բան անելու համար պետք է հիշել եղած լավ բաներից գոնե մեկը:

- Սփյուռքահային' վերադարձիր հայրենիք, այստեղ հազարավոր լավ բաներ կան ու քեզնով դրանք կշատանան:

- Իշխանավորին' քո արած լավ գործը գնահատվում է, թևաթափ մի եղիր անվերջանալի ու անարդար հարվածներից:

- Ընդդիմադիրին' լավին լավ ասելն ամոթ չէ, և քո արդար քննադատությունը դրանով ավելի կարժևորվի:

- Արտաքին թշնամուն' մտքովդ չանցնի, թե մենք թշվառ ենք ու կործանված' չնայած քո համախոհները ներսից մեզ այդպես են պատկերում:

Հայաստանը կա ու լինելու է: Լավը կա ու շատանալու է:

Շնորհավո´ր բանակի օրը»,-նշել է նա: