Քաղաքացի Մարիամ Հովսեփյանը Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով կատարել է դատարանի որոշումը և գրավոր կերպով ներողություն խնդրել գործարար և հասարակական գործիչ Նարինե Դավթյանից։
Այս մասին տեղեկանում ենք Նարինե Դավթյանի ֆեյսբուքյան էջից։
«Երկար ժամանակ քաղաքացի Մարիամ Հովսեփյանը ինձ վիրավորող գրառումներ էր կատարում ֆեյսբուքում։ Քաղաքացուն կարգի հրավիրելու և հասարակական մթնոլորտի առողջացմանը նպաստելու նպատակով դիմել էի դատարան, որի որոշման համաձայն նա պետք է գրավոր ներողություն խնդրեր ինձանից։ Քաղաքացին վիճարկել է դատարանի որոշումը, որը հաջորդ ատյանները անփոփոխ են թողել։ Ի դեպ, այդ ընթացքում քաղաքացին շարունակում էր վիրավորական արտահայտություններ անել ոչ միայն իմ, այլ նաև դատարանի վերաբերյալ։ Քաղաքացին դատարանի որոշումը կատարել է ոչ իր կամքով, այլ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով։ Վերջերս այդ ծառայությունից ծանուցում եմ ստացել քաղաքացու կողմից ինձանից գրավոր ներողություն խնդրելու մասին, որին կցված է նաև ստորև ներկայացվող նյութը քաղաքացու ֆեյսբուքյան էջից»,– գրել է Դավթյանը։