«ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հայտարարությունն այն մասին, որ ՌԴ սահմանապահները պետք է դուրս գան «Զվարթնոց» օդանավակայանից, Մոսկվայի կողմից դիտարկվում է՝ որպես պաշտոնական Երևանի ոչ բարեկամական պահվածքի հերթական դրսևորում»: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Այդքան էլ պարզ չէ՝ որքանով է ԱԺ խոսնակը պատասխանատու իր բարձրացրած թեմայի համար: Մենք ՀՀ իշխանություններից որևէ հարցում չենք ստացել այս հարցով: Ես կարող եմ ձեզ վստահեցնել, որ Ռուսաստանի ներկայացուցիչների կողմից ոչ մի անօրինական գործողություն չի կատարվել: Մենք միշտ հարգում ենք ինքնիշխան պետությունների ազգային օրենսդրությունը»,- ասել է Զախարովան։