1928թ փետրվարի 29-ին ծնվել է Հայաստանի հեռուստատեսության հիմնադիրներից, ռեժիսոր Էլմիրա Հեքեքյանը։ Նա իր կեսդարյա գործունեության ընթացքում բեմադրել է բազմաթիվ հեռուստաներկայացումներ, հեղինակել  և կյանքի է կոչել մի քանի տասնյակ հեռուստահաղորդաշարեր, որոնք աչքի են ընկել բարձր գեղագիտական մակարդակով և տեխնիկական նորարարություններով։

Տարբեր տարիներին, որպես գլխավոր ռեժիսոր, գլխավորել է  4 խմբագրություն, որոնց ստեղծագործական հիմնադիրն է եղել։

1964 թվականին Էլմիրա Հեքեքյանի նկարահանած «Մինչև 16 տարեկաններին կարելի է» հեռուստաֆիլմը Հայկական հեռուստատեսությանը բերեց առաջին միջազգային դափնիները՝  Մոսկվայի համամիութենական և Պրահայի միջազգային մրցույթներում շահելով  1-ին կարգի դիպլոմներ։  

Արվեստի վաստակավոր գործիչ Էլմիրա Հեքեքյանը նաև սցենարիստ էր, թատերական մանկավարժ, Հայրենիքի պաշտպան։