«Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանից ծանուցում է ստացել «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների աշխատանքը դադարեցնելու մասին, շփումները Երևանի հետ շարունակվում են»,-այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Այս կապակցությամբ գերատեսչական գրություն է ստացվել, և այժմ շփումներ են իրականացվում գերատեսչությունների միջոցով, հիմա ավելին չեմ կարող ասել»,- ասել է Պեսկովը։
«Բնականաբար, բոլոր հնարավոր մակարդակներով շփումները կշարունակվեն»,-հավելել է Կրեմլի խոսնակը։