ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ հատկացնելու մասին՝ ներառյալ զենք և տեխնիկա։ Այս մասին Սալիվանն ասել է Սպիտակ տանը կայացած ճեպազրույցում։
«Այսօր նախագահ Բայդենի անունից ես հայտարարում եմ Ուկրաինային 300 միլիոն դոլարի շտապ օգնության փաթեթի մասին՝ լուծելու մեր ամենակարևոր կարիքները», - ասել է նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը:
«Շտապ օգնության այս փաթեթը, որը մենք հայտարարում ենք, պարունակում է մեծ քանակությամբ հրետանային արկեր, GLMRS արկեր HIMARS համակարգերի համար։ Սա այն օգնությունն է, որն Ուկրաինային խիստ անհրաժեշտ է ռուսական հարձակումներից պաշտպանվելու համար»,- ասել է Սալիվանը: