ՀՀ ՊԵԿ-ն անդրադարձել է Եկամտային հարկի վերադարձի վերաբերյալ ամենատարածված հարցերին: «Ո՞ր դեպքում քաղաքացին կարող է օգտվել եկամտային հարկի վերադարձի հնարավորությունից». այս հարցին ի պատասխան' ՊԵԿ-ը տեղեկացնում է.
«Հիփոթեքային վարկով բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերած (ձեռք բերող) կամ անհատական բնակելի տուն կառուցող ֆիզիկական անձանց եկամտային հարկը վերադարձվում է հետևյալ դեպքերում.
եթե բնակարանը ձեռք է բերվում ՀՀ տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից,
եթե բնակարանը ձեռք է բերվում պետության կամ համայնքի կողմից իրականացվող բնակարանային ապահովության ծրագրի շրջանակում՝ պետությունից, համայնքից, անմիջապես կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կառուցապատողից,
եթե ՀՀ տարածքում ձեռք է բերվում կամ կառուցվում է անհատական բնակելի տուն»։