Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Կոչով դիմում եմ հայագիտական հիմնարկների ղեկավարներին՝
— բոլոր ինստիտուտների տնօրեններին և փոխտնօրեններին,
— բոլոր ֆակուլտետների դեկաններին, փոխդեկաններին և գիտխորհուրդներին,
— բոլոր ամբիոնների վարիչներին,
— բոլոր հայագիտական հանդեսների գլխավոր խմբագիրներին և խմբագրական խորհուրդներին,
— ՀՀ ԳԱԱ նախագահությունում հայագիտության ոլորտի բոլոր պատասխանատուներին և ՀՀ ԳԱԱ նախագահին։
Հարգարժան տիկնայք և պարոնայք՝
Հույժ կարևոր է, որ ժամ առաջ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ ՀԱՅՏՆԵՔ ՀՀ կառավարության 25.12.2023 թ. № 2298 որոշման վերաբերյալ, որով հայոց լեզուն դուրս է մղվում գիտության ոլորտից, իսկ հայագիտությունն ու հասարակագիտությունը՝ հանձնվում են օտար կառավարման։
Այս որոշումը հակահայկական և հակասահմանադրական է: Այս պետք չեղարկվի:
Կազմակերպեք հայագիտական համայնքի դիմադրությունը բոլոր հնարավոր օրինական ճանապարհներով:Որոշման դիմադրությունը բոլոր իրականացման ծանրագույն հետևանքների պատասխանատվությունն ընկնելու է անձամբ ձեզ վրա:
Հ.գ. Խնդրո առարկա որոշման մասին իմ և, կարծում եմ, շատերի տեսակետն եմ արտահայտել, մասնավորապես, երեկվա հարցազրույցում (հղումը՝ ներքևի մեկնաբանության մեջ) և վերջին հրապարակումներում»։