Ֆրանսիան մտահոգված է Երուսաղեմի հայկական թաղամասում տեղի ունեցած միջադեպերով։ Այս մասին ասվում է Երուսաղեմում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսության X-ի գրառման մեջ։
«Ֆրանսիան անհանգստացած է Երուսաղեմի հայկական թաղամասում երեկ տեղի ունեցած միջադեպերով։ Մենք կոչ ենք անում Իսրայելի իշխանություններին զերծ մնալ ցանկացած միակողմանի գործողությունից, որը վիճարկում է Երուսաղեմի ստատուս քվոն»,-ասվում է գրառման մեջ։
Ինչպես հայտնել ենք, ապրիլի 3-ին Իսրայելցիները իրենց ոստիկանության աջակցությամբ ներխուժել են հայերի սեփականություն համարվող «Կովերի պարտեզ»' հանելով այնտեղ օրեր շարունակ տեղադրված պատնեշները։
«Կովերի պարտեզի» վրա հարձակումից տասնյակ հայեր են վնասվածքներ ստացել։