Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Այսօր քննչական մարմինը հունիսի 12-ի գործով հայտնել է նախաքննության ավարտ։ 14 մեղադրյալների մասով գործն ուղարկվում է դատարան։

Մեղադրյալներից 4-ը բանտային կալանքի տակ են (Կարմեն Մնացականյան, Ավետիք Ջիլավյան, Արմենակ Խաչատրյան, Լևոն Սաֆարյան), մյուսները՝ տնային կալանքի։

Հիշեցնեմ, որ քաղաքացիների նկատմամբ բռնություն կիրառած ոչ մի ոստիկանի անգամ մեղադրանք չի առաջադրվել»։