Այսօր, ժամը 19։30-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում կանցկացվի հավաք։ Սրբազան պայքարի ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ, հավաքի ընթացքում Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կամփոփի Վայոց ձորի մարզ կատարած իր այցն ու կխոսի Շարժման ներկայիս ընթացքի մասին։
Օրվա բանախոսն ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանն է։ Նա կխոսի «Արժանապատիվ խաղաղություն. բանակցային գործընթաց՝ գնահատելով անցյալն և ներկան» թեմայով։
«Սիրելի հայրենակիցներ, Սուրբ Աննա եկեղեցու բակը շարունակում է մնալ մեր երկրի ու ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների, ինչպես նաև ամենակարևոր օրակարգերի քննարկման ու մշակման միակ հարթակը։
Մասնակցե՛ք Սուրբ Աննա եկեղեցու բակում տեղի ունեցող հավաքներին, միասին կառուցենք մեր արժանապատիվ ապագան։
Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված»,-ասված է հաղորդագրության մեջ։