Զապորոժիեի ԱԷԿ-ի սառեցնող համակարգերի օբյեկտը գրոհի է ենթարկվել կամիկաձե դրոնի կողմից Նիկոպոլից, «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել է ՌԴ Հանրային պալատի հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Ռոգովը։
Ավելի վաղ կիրակի Զապորոժիեի նահանգապետ Եվգենի Բալիցկին տեղեկացրել էր, որ Էներգոդար քաղաքի գնդակոծության հետեւանքով տեղի է ունեցել հրդեհ Զապորոժիեի ԱԷԿ սառեցնող համակարգերի օբյեկտում, կայանի համար սպառնալիք չկա, հրդեհը վերացվում է։
«Մասնագետների գնահատմամբ՝ ուկրաինացիները գրոհել են կամիկաձե դրոնով։ Նախնական տվյալներով՝ այն արձակվել է Դնեպրոպետրովսկի մարզի Նիկոպոլ քաղաքից։ Դրոնի օպերատորը հիանալի տեսել է, թե ինչին է խփում։ Դա նպատակաուղղված եւ գիտակցված հարված էր»,- ասել է Ռոգովը «ՌԻԱ Նովոստի»-ին։