Կամչատկայում շարունակվում է «ինտենսիվ հետցնցումային պրոցեսը» 7 մագնիտուդով երկրաշարժից հետո՝ 250 հետցնցում։ Շաբաթվա ընթացքում կանխատեսվում են նոր ցնցումներ՝ 6 մագնիտուդով, որոնք կարող են Պետրոպավլովսկ-Կամչատսկում զգացվել 5 բալ ուժգնությամբ։

Տեղեկությունը տրամադրում է ՌԳԱ Միասնական երկրաֆիզիկական ծառայությունը։ Օջախի շրջանում շաբաթվա ընթացքում պետք է սպասել հետցնցումների՝ 6 մագնիտուդով, նշել են այստեղ։

Նշվել է, որ հետցնցումային հետեւողականությունը համապատասխանում է Օմորի օրենքին՝ ժամանակի ընթացքում հետցնցումների մարման մասին, տեղեկացրել է «Կոմերսանտը»։

7 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել օգոստոսի 18-ի առավոտյան Կամչատկայում։ Նախնական տեղեկացմամբ՝ ոչ ոք չի տուժել։ Բնակիչները տեղեկացրել են տներում գոյացած ճաքերի մասին։