Առողջական խնդիրներով պայմանավորված Ռոբերտ Քոչարյանը այդ օրը եղել է հիվանդանոցում և չի մասնակցել Արցախի Անկախության տոնին նվիրված միջոցառմանը. այս մասին Medihub-ի հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը:
Հարցին, թե ինչով է զբաղված նախկին նախագահը, Լևոն Քոչարյանը պատասխանեց.
«Ռոբերտ Քոչարյանի մոտ ոչինչ չի փոխվել, նա շարունակում է հանդիպումներ ունենալ քաղաքական տարբեր շրջանակների հետ»: