2008 թվականից հետո առաջին անգամ վերանայվել է բնական ուղիներով ծննդօգնության համար հատկացվող պետական պատվերի գները:
Կեսարյան հատումների աճը զսպելու համար առողջապահության նախարարությունը նոր ծրագիր է մշակել և հաստատել, որի մի շարք միջոցառումներ վերաբերում են ֆինանսական բաղադրիչին:
Նախարարությունից հայտնում են՝ ամբողջովին անվճար է դարձել բնական ճանապարհով ծննդաբերության ժամանակ էպիդուրալ ցավազրկումը:
Նշենք, որ Հայաստանում ծննդաբերությունների 37,7 տոկոսն ավարտվում է կեսարյան հատմամբ: