ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է բանակցել Մոսկվայի, Պեկինի և Փհենյանի հետ միջուկային զինանոցի կրճատման շուրջ՝ տեսական սպառնալիքի ռիսկերը նվազեցնելու համար։ Համապատասխան հայտարարությունը հոկտեմբերի 14-ին հրապարակվել է Սպիտակ տան կայքում, փոխանցում են միջազգային ԶԼՄ-ները։
«Միացյալ Նահանգները պատրաստ է առանց նախապայմանների բանակցել Ռուսաստանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի հետ՝ միջուկային սպառնալիքը նվազեցնելու համար։ Ո՛չ մեր երկրներին, ո՛չ աշխարհին ձեռնտու չէ խոչընդոտել միջուկային զինանոցների կրճատման առաջընթացին»,- նշվում է փաստաթղթում։
Բայդենը հավելել է՝ միջուկային սպառնալիքի առկայությունը խաթարում է այն նորմերը և պայմանավորվածությունները, որոնց վրա աշխարհը միասին աշխատել է երկար ժամանակ։