15 հազար հեկտար հողահանդակների մոտ 68 տոկոսը վնասվել է Գազայի հատվածում մարտական գործողությունների հետեւանքով։ Այս մասին տեղեկացրել է ՄԱԿ Հումանիտար հարցերի համակարգման վարչության ներկայացուցչությունը օկուպացված պաղեստինյան տարածքներում։
Հումանիտար կազմակերպությունը նշել է, որ ՄԱԿ Պարենի եւ գյուղատնտեսական կազմակերպության (FAO) եւ Արբանյակային կենտրոնի (UNOSAT) իրականացրած ուսումնասիրությունները վկայում են այն մասին, որ ամենից շատ հողեր (մոտ 2,6 հազար հեկտար) վնասվել են Խան Յունիսում, իսկ ամենամեծ հարաբերակցությունը (78,2 տոկոս) հայտնաբերվել է պաղեստինյան անկլավի հյուսիսում։
ՄԱԿ վարչության տվյալներով՝ Գազայի հատվածի տարածքում ոչնչացվել է խոշոր եղջերավոր անասունների մոտ 95 տոկոսը կամ 15 հազար գլուխ։ Բացի այդ, պահպանվել է միայն մինչպատերազմյան շրջանի ոչխարների գլխաքանակի 43 տոկոսը (25 հազարից քիչ) կամ այծերի մոտ 37 տոկոսը (մոտ 3 հազար)։ Ամենալուրջ կորուստները կրել է թռչնաբուծական հատվածը, պահպանվել է միայն ընտանի թռչունների 1 տոկոսը (մոտ 34 հազար)։