Հայաստանը նախատեսում է Հնդկաստանից գնել Pralay հրթիռներ:
Այս մասին հայտնում են լրատվամիջոցները՝ հնդկական Alpha Defense պորտալին հղումով, տեղեկացնում է euromedia24.com-ը:
Ըստ տեղեկությունների՝ Pralay մարտավարական բալիստիկ հրթիռները կարող են մանևրել իրենց թռիչքի վերջին հատվածում՝ հաղթահարելով հակառակորդի հակահրթիռային պաշտպանությունը։
Pralay հրթիռն ունի 150-ից 500 կմ գործողության ռադիուս և կարող է արձակվել շարժական կայանից։