2012 թ Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում ամենանշանակալի խնդիրները սեփական կառավարությունը փոխելու քաղաքացիների իրավունքի սահմանափակումն է, կոռուպցիան ու կառավարությունում թափանցիկության բացակայությունը, ինչպես նաեւ դատական իշխանության անկախության սահամանափակումը: Այս մասին նշված է ԱՄՆ Պետդեպի հրապարակած Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցում:
Զեկույցի մի մասը նվիրված է մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններին. «Մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների խախտումները ներառում են պետական ռեսուրսների ոչ ճիշտ օգտագործումն իշխող կուսակցության օգտին, ընտրողներին կաշառելու հավաստի տեղեկությունները, բողոքների ու հայտարարությունների դիտարկման գործընթացի թերությունները, ինչպես նաեւ Ընտրական օրենսգրքի առկա թերությունները՝ չնայած որոշ բարելավումներին»:
Իշխանության բոլոր մակարդակներում կոռուպցիայի ամրապնդումը կոտրել է օրենքի գերակայությունը, չնայած իշխանությունները սահմանափակ քայլեր են ձեռնարկել, որպեսզի պատժեն ցածր ու միջին մակարդակի կոռուպցիոներներին: Դատարանները նախկինի պես քաղաքական ճնշման են ենթարկվել գործադիր իշխանության կողմից, ինչը հանգեցրել է քաղաքական հետապնդումների ու վճիռների:
«Անցյալ տարի արձանագրված խախտումներից են նաեւ բանակում ոչ մարտական պայմաններում կասկածելի մահերը, շարունակվող դեդովշինան ու սպաների ու ծառայակիցների կողմից նորակոչիկների նկատմամբ դաժան վերաբերմունքի այլ տեսակները: Ոստիկանությունն իբր թե առաջարկել է կտտանքներ կիրառել խոստովանական ցուցմունքներ ստանալու համար եւ ծեծել է քաղաքացիներին ձերբակալության ու հարցաքննության ժամանակ»,- նշված է զեկույցում:
Խնդիրների թվում նշված են նաեւ բանտերի գերհագեցածությունը, բանտարկյալների համար բժշկական ծառայությունների պակասը: Իշխանությունները շարունակել են ձերբակալել ու կալանավորել կասկածյալներին առանց հիմնավորված կասկածների:
«Նախընտրական շրջանն ընդգծվել է լրատվամիջոցների կողմից բազմակողմանկի լուսաբանմամբ, սակայն լրատվամիջոցներին նախկինի պես չի բավարարում քաղաքական կարծիքների բազմազանությունն ու քարոզչական ժամանակահատվածից դուրս օբյեկտիվ լուսաբանումը»,- կարծում են Պետդեպի փորձագետները:
Կրոնական փոքրամասնությունների անդամները տառապում են հասարակությունում խտրական վերաբերմունքից: Ընտանիքում բռնությունը շարունակում է խնդիր մնալ: Սահմանափակ կարողություններով մարդիկ խտրականություն են բախվում կյանքի գրեթե բոլոր ոլորտներում: ԼԳԲՏ ներկայացուցիչների նույնպես խտրականության են ենթարկվում, այդ թվում բանակային ու բանտային իշխանությունների կողմից: Աշխատողների իրավունքները սահմանփակ են, իսկ աշխատանքային օրենսդրությունը թույլ է վերահսկվում:
«2011 թվականի դեկտեմբերին կառավարությունը զեկույց է հրապարակել 2008թ հետընտրական իրադարձությունների ընթացքում 8 քաղաքացիական անձանց ու ոստիկանության 2 աշխատակիցների մահվան հետաքննության գործով, սակայն տարեվերջի դրությամբ ոչ ոք պատասխանատվության չի կանչվել»,- նշված է զեկույցում:
ԱՄՆ Պետդեպի զեկույցը. Ծանր հարված Սերժ Սարգսյանին
14:35 - 20.Ապրիլ.2013
Առաջարկում ենք նաև
07/05/24 09:28
Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում. նախագիծ․ «Փաստ»
30/04/24 16:00
Ոստիկանության համար սովորական է դարձել ԶԼՄ ներկայացուցչի վրա հարձակվելն ու բռնություն գործադրելը․ հայտարարություն
08/08/23 17:00
Պատճառը «Ակվատեկի»՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի չլինելն է, ոչ թե վերաբերմունքը
26/06/23 10:40
Ադրբեջանը «Anglo-Asian mining company»-ին խոստացել է «տրամադրել» «Կաշենի» հանքը. Արտակ Բեգլարյան
15/05/23 12:55
«Ակնկալում եմ, որ ՀՀ արդարադատությունը կառավարությունից կպահանջի հրապարակել իմ հեռացման պատճառները»
27/02/23 09:35
ՊՆ նախկին շենքի բնակիչները շարունակում են անօթևան մնալ․ դիմել եմ ՊԵԿ-ին, ՆԳՆ-ին, սոցապնախարարին
05/08/22 15:19
Որևէ մեկը իրավունք չունի պահանջելու Արցախի ժողովրդից հրաժարվել իր ինքնապաշտպանության իրավունքից․ Արցախի ՄԻՊ
25/05/20 20:29
Նոր Հայաստանում մարդու իրավունքների խախտումները. ինչո՞ւ են լռում հայտնի իրավապաշտպան կառույցները
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան