ԳԱԼԱ-ի նկարահանող խումբը քիչ առաջ է վերադարձել Ոստիկանության Գյումրու բաժնից, ուր այս պահին իսկական խառնաշփոթ է: Գործի են անցել ոչ միայն մարզային ու քաղաքային ոստիկանությունները՝ Կարեն Բաբակեխյանի եւ Սարգիս Մարտիրոսյանի գլխավորությամբ, այլ նաեւ ճանապարհային ոստիկանությունը: Աշխատակիցները մի քանի խմբերով այցելել են ոստիկանություն եւ նշել, որ այսօր իրենց գիշերային հերթապահությունն անցկացնելու են ոստիկանության տարածքում:

Կարեն Բաբակեխյանից մեր լրագրողը փորձել է նոր մանրամասներ ճշտել այսօր հնչած կրակոցների դեպքի կապակցությամբ, սակայն նա նշել է, որ շատ կարեւոր գործով են զբաղված, եւ որ ամեն ինչ պարզ կդառնա վաղը: Մեր տեղեկություններով դեռեւս հարցաքննության են ենթարկվում Վարդան Ղուկասյանը եւ նրա որդին:

«Բերման է ենթարկվել Վարդան Ղուկասյանը եւ եւս քսան քաղաքացի»,-մեր լրագրողին փոխանցել է ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Մալխասյանը:

Հերմինե Մկրտչյան