ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը hayeli.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ իրենց կուսակցությունն արդեն 100-ից ավելի ահազանգ է ստացել, երբ միայն ԲՀԿ-ական լինելու, կամ ԲՀԿ-ական ծանոթ, հարազատ ունենալու համար մարդիկ հեռացվել են աշխատանքից։

Այս մասին Լուրեր.com-ը զրուցեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հետ, ով հաստատեց լուրը, բայց և ասաց, որ այս պահին քարոզարշավի է և ավելի ուշ կհայտնի մանրամասները:

Մենք զրուցեցինք նաև ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հետ, ով ևս, չհերքելով լուրերը, նշեց, որ ավելի ուշ կանդրադառնան հարցին: