Lragir.am. Իրանը վա-բանկ է գնում
Վերջին 20 տարիներին Հարավային Կովկասի վերաբերյալ Իրանի դոկտրինը նվազագույնը երեք անգամ փոխվել է: Ադրբեջանի մասով, Իրանը նրա աբսորբցիայից անցել է մասնատման նպատակին: Իրանը մանրամասն ուսումնասիրել է Արեւմուտքի, Թուրքիայի ու Ռուսաստանի հնարավոր արձագանքները Ադրբեջանի վերաձեւման գաղափարի հանդեպ:
Միեւնույն ժամանակ, Իրանը բախվել է Հարավային Կովկասում արմատական փոփոխությունների հարցում Ռուսաստանի կտրուկ անհամաձայնությանը, ընդ որում, ոչ Ադրբեջանի հանդեպ համակրանքի, այլ սեփական շահերի պաշտպանության պատճառով: Ռուսաստանը 1990-ականներին եւ 2000-ականների առաջին կեսին ակնհայտորեն շահագրգռված չէր Հարավային Կովկասում եւ ընդհանրապես որեւէ տարածաշրջանում սահմանների փոփոխությամբ:
Ներկայում Իրանի մտադրություններն ավելի որոշակի են դարձել, եւ նա գործնականում արդեն ուշադրություն չի դարձնում այլ պետությունների դիրքորոշումներին եւ առավել եւս միջազգային հանրության կարծիքին: Իրանում Ադրբեջանին ատում են Իսրայելից ավելի, եւ իրանցիների մոտ կասկած չկա Ադրբեջանը ոչնչացնելու տոտալ պայքարի անհրաժեշտության հարցում:
Իրանը վաղուց է մշակել Ադրբեջանի մասնատման, իսկ գործնականում՝ որպես պետություն ոչնչացնելու մի շարք սցենարներ: Ընդ որում, հավաքվել է համընդհանուր դոսյե Ադրբեջանի տասնյակ հազարավոր քաղաքացիների վերաբերյալ, այդ թվում՝ իշխանության բարձրագույն էշելոնից, ինչն անհրաժեշտ է նպատակին հասնելու համար: Տեղերում, այսինքն Ադրբեջանի տարածաշրջաններում աշխատանք է տարվում տեղական իշխանության բոլոր մակարդակներում վարչական դիրքեր գրավելու ուղղությամբ:
Իրանի զինված ուժերի, այդ թվում հրթիռային տեխնիկայի, Կասպից ծովում ռազմածովային ուժերի, հակաօդային պաշտպանության միջոցների զարգացումը տեղի է ունենում Ադրբեջանի քաղաքական եւ տնտեսական կենտրոններին հարվածներ հասցնելու խնդիրների հաշվառմամբ: Իրանն արդեն ձեռնամուխ է եղել Ադրբեջանի դեմ տոտալ պայքարի իրականացմանը, եւ «հայկական» ուղղությամբ Ադրբեջանի ակտիվության նվազումը պայմանավորված է Իրանի կողմից սպառնալիքով:
Բացի այդ, Թուրքմենստանը, որը փորձում է գրավել չեզոք դիրք, այնուամենայնիվ բավական տեղեկացված է Ադրբեջանի հարցով Իրանի մտադրությունների մասին եւ կփորձի օգտվել դրանից:
Իրանը ուսումնասիրում է Ղարաբաղյան պատերազմի փորձը, այդ թվում քաղաքական հետեւանքները, եւ փորձում է դա կիրառել Ադրբեջանի մասնատման գործում:
Արեւմուտքի երկրներում աշխատող իրանական ծագման փորձագետները վստահ են, որ ցանկացած սցենարի պարագայում Արեւմուտքը չի միջամտելու, իսկ Թուրքիան, փորձելով մտնել խաղի մեջ, կկանգնի տարածաշրջանային մեծ պատերազմի հեռանկարի առջեւ: Արդյոք դրանում շահագրգռված կլինի ՆԱՏՕ-ն, որի դիրքորոշմանը մենք հնարավորություն ունեցանք հետեւել Սիրիայում: Ռուսաստանը ներկայում նույնիսկ չի էլ մտածելու միջամտության մասին եւ նպաստելու է Ադրբեջանի մասնատմանը:
Ներկայում իսրայելա-ադրբեջանական քարոզչությունը փորձում է ԱՄՆ ուշադրությունը սեւեռել տվյալ իրողությունների ու սպառնալիքների վրա, սակայն ամերիկացիները բավարար տեղեկություններ ունեն այդ հարցում եւ ենթադրում են միջամտություն միայն այն դեպքում, եթե սպառնալիքներ լինեն նավթագազային համալիրի համար: Այս կապակցությամբ, իրանցիներն ուսումնասիրում են նաեւ ռուս-վրացական պատերազմի փորձը, երբ Ռուսաստանը թույլ չտվեց հարվածներ «հարավկովկասյան միջանցքին»:
Այն ժամանակ, երբ Թուրքիան փորձում է տիրանալ Արաքսի վերին հոսանքի ռեսուրսներին, Իրանը փորձում է վերահսկողություն սահմանել Արաքսի ստորին մասի ռեսուրսների վրա: Ընդ որում, նախեւառաջ, դրանում շահագրգռված է Իրանի հյուսիս-արեւմուտքի բնակչությունը:
Իրանի դեմ Իսրայելի ագրեսիայի դեպքում Իսրայելն ու նրա մերձավոր գործընկեր Ադրբեջանը կդառնան իրանական զինված ուժերի հարվածների թիրախ: Սակայն, ներկայում գլխավոր խնդիրն Ադրբեջանը ներսից անդամահատելն է: Իրանցիները դա համարում են լիովին հնարավոր եւ հեռանկարային խնդիր: Այս խնդրի շրջանակներում մշակվել է Ադրբեջանի մասնատման քաղաքական դոկտրին:
Հարավային Կովկասի վրա կախվել է մեծ պատերազմի սպառնալիքը: Ինչի՞ արդյունքում է դա հնարավոր դարձել:
Իրանը վաղուց է մշակել Ադրբեջանը ոչնչացնելու մի շարք սցենարներ
14:52 - 2.Մայիս.2013
Առաջարկում ենք նաև
01/10/20 15:30
Ինչու՞ է Թուրքիան 100 տարի անց վերադարձել Հարավային Կովկաս. շարունակելու հայոց ցեղասպանությունը. ՀՀ վարչապետ
17/05/18 22:20
Նախագահն ընդունել է Կոնրադ Ադենաուեր Հիմնադրամի Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս Տարածաշրջանային ծրագրի ղեկավարին
11/10/13 00:01
Նալբանդյանն ընդունեց «Գերմանիա-Հարավային Կովկաս» խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարին
18/10/24 12:21
Պետք է այնպես անենք, որ Հարավային Կովկասում խնդիրները լուծվեն խաղաղ ճանապարհով. Իրանի ԱԳ նախարար
16/10/24 20:53
ՆԱՏՕ-ի իրական նպատակն է Հարավային Կովկասը վերածել Ռուսաստանի հետ առճակատման թատերաբեմի․ Զախարովա (տեսանյութ)
28/05/24 15:40
Հյուսիս-Հարավ աշխարհաքաղաքական գծի մեջ երեք գործոն խառնում են Հարավային Կովկասում Թուրքիայի խաղաքարտերը. Վահե Դավթյան
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան