168.am. ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության ու Սվազիլենդի Թագավորության մշտական ներկայացուցիչներ' Կարեն Նազարյանը եւ Զվելեթհու Մնիսին ստորագրել են երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին Համատեղ հայտարարություն:Այս մասին հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը։ Նյու Յորքում ՀՀ մշտական ներկայացուցչության շենքում Համատեղ հայտարարության ստորագրման արարողությանը նախորդել է երկու երկրների դեսպանների առանձնազրույցը, որի ժամանակ կարեւորվել են երկկողմ համագործակցության խթանումը եւ երկուստեք նշվել ՄԱԿ-ի ու միջազգային կազմակերպությունների շրջանակներում շփումների ակտիվացումը: Տեղեկանք: Սվազիլենդի Թագավորությունը գտնվում է Հվ. Աֆրիկայում եւ սահմանակցում է արեւմուտքում' ՀԱՀ-ին եւ արեւելքում' Մոզամբիկին: Տարածությունը 17,4 հզ. կմ² է, բնակչությունը' 1,1 մլն.։ Մայրաքաղաքը' Մբաբանե։ Պետական կարգը' 1978 թվականից Սահմանադրական միապետություն է։ Պետության ղեկավարն է թագավորը։ Օրենսդիր իշխանությունը պատկանում է թագավորին եւ երկպալատ (ներքին պալատ եւ սենատ) խորհրդարանին։ Գործադիր իշխանությունն իրականացնում է կառավարությունը' վարչապետի գլխավորությամբ։ Ազգերի Բրիտանական համագործակցության անդամ է։