Իսրայելի ԱԳՆ-ն դրական է գնահատել թուրքական «Ազատության նավատորմ»-ի վրա կազմակերպած հարձակման դիմաց փոխհատուցում վճարելու շուրջ բանակցությունների 2-րդ հանդիպման արդյունքները' հավելելով, որ հնարավոր է՝ բանակցությունների 3-րդ փուլի կարիքը չլինի. մեջբերում է Anadolu-ն:
2010-ին նավատորմի վրա գտնվող զոհվածների ընտանիքներին փոխհատուցում վճարելու հարցի շուրջ Թուրքիայի և Իսրայելի միջև բանակցությունների 2-րդ փուլն ավարտվել է այս երկուշաբթի: Հանդիպումը, որը կայացել էր Երուսաղեմում, տևել է 6.5 ժամ:
Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ Իսրայելի վարչապետը պաշտոնապես ներողություն էր խնդրել 2010թ. մայիսի 31-ին Գազայի հատվածին հումանիտար օգնություն մատակարարող նավի վրա կատարած հարձակման արդյունքում թուրք ակտիվիստների սպանության համար. Թուրքիան պահանջ էր ներկայացրել փոխհատուցել զոհվածների ընտանիքներին հասցրած վնասը: