ԳԱԼԱ. Ֆրանսահայ ազատամարտիկ Սարգիս Հացպանյանը, գնահատելով Երեւանի ավագանու անցած ընտրությունները, դրանք հեմեմատեց լավ կազմակերպված հարսանիքի հետ՝ ասելով.
«Ընտրությունների կազմակերպությունը երեւի թե ի նկատի ունեք, հա՞, արդեն իրենք շատ լավ հասկացել են՝ ի՞նչ անել եւ ո՞նց անել, ժողովուրդն ասում է՝ տեղը տեղին դասավորված, հարսին սիրուն հագցրել են, բայց հարսը հարս չէ, այդ հարսը մի հատ չբեր կին է, որ երբեք երեխա չի ունենալու եւ շատ տգեղ է»:
Նա ընտրությունները բնութագրեց որպես անհեթեթություն՝ ասելով, որ Հայաստանում ընտրություն չի եղել. «Հայաստանում, բացառությամբ 1991 թ-ի, ընտրություններ տեղի չեն ունեցել: Բռնաճնշումներ, վախեցնել, գողանալ եւ այլն, իսկ հիմա' 2013 թ-ին, ես վստահ եմ, որ ընտրողների մեջ շատ մի լուրջ տոկոս կա, որ անունը կա եւ ամանում չկա, այսինքն՝ այդ մարդիկ չգիտենք՝ որտեղ են: Չես հասկանում' նրանք կա՞ն- չկա՞ն, որտեղ են նրանք: Ուստի երկրում կաշառք բաժանելու պատմությունը համատարած է դարձել: Ես կոնկրետ 3-4 հոգի եմ ճանաչում՝ իրենց ամբողջ պարտքերը այդ ընտրությունների փողերով տվեցին պրծան' հոսանք, գազ, սաղ փողերը փակվեցին: Իրանք բոլորը քվեարկել են Հանրապետականի օգտնի: Հետաքրքիրն այն է, որ այդ կաշառքը բաժանում է իշխանական թեկնածուն: Ինքը եթե էդքան վստահ է, ինչի՞ համար է էդ փողը տալիս մարդկանց: Ուրեմն ինքը շատ լավ գիտի, որ չունի վստահության ռեսուրս եւ չի կարող ընտրվել»:
Քրիստինա Մկրտչյան