Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Ավագ Մ.-ի դեմ հարուցված քրեական գործը:
Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը, Ավագ Մ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. դեկտեմբերի 4-ից իր ' Ավան, Աճառյան փող. 30 շենքի X բնակարան հյուրընկալած Ստեփան Ա.-ի կողմից դեկտեմբերի 6-ին բնակարանի ննջասենյակի առաստաղի ջահի ապակե հատվածը անզգուշությամբ կոտրելու առիթով ալկոհոլային հարաբածության վիճակում վիճաբանել է վերջինիս հետ, որի ընթացքում Սփետան Ա.-ին պատկանող ձեռնափայտով հարվածել է նրա գլխին և վայր գցել հատակին: Այնուհետև շարունակելով ալհոհոլի օգտագործումը' դեկտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը վերհիշելով Ստեփանի կողմից իր գույքը վնասելու հանգամանքը' հարբած վիճակում բնակարանում գտնվող գլանաձև փայտով ևս 2-3 անգամ հարվածել է հատակին նստած Ստեփանի գլխին, հետո դարձյալ շարունակել է բազմաթիվ անգամ հարվածել նրա գլխին և ապօրինաբար նրան դիտավորությամբ զրկել կյանքից:
Գործով մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: