Վենեսուելայում մի շարք մթերքների՝ կաթ, կարագ, սուրճ և այլն, սղությանը զուգահեռ՝ զգացվում է նաև մեկ այլ՝ կրկին շատ անհրաժեշտ ապրանքի՝ զուգարանի թղթի պակաս։ Գրում է AP-ն, փոխանցում է gazeta.ru-ն։

Երկրի կառավարությունն այս ամենի համար մեղադրում է ընդդիմադիրներին, միաժամանակ խոստանում է մոտ ժամանակներս ներկրել թղթի 50 միլիոն գլանափաթեթ։ Այս փաստը, սակայն, չի հուսադրում քաղաքացիներին, ովքեր մտնում են խանութներ՝ զուգարանի թուղթ գնելու և հանդիպում դատարկ պահարանների միայն։

Տնտեսագետների կարծիքով՝ առաջին անհրաժեշտության ապրանքների պակասը պայմանավորված է գնային խիստ վերահսկողությամբ, որն ուղղված է այդ ապրանքները հասարակության ստորին շերտերին հասանելի դարձնելուն, և արտասահմանյան արժույթի նկատմամբ կառավարության խիստ վերահսկողությամբ։