Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Արամ Գինոսյանի:
Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը, վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. հունիսի 10-ին'ժամը 04-ի սահմաններում, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ ապօրինի մուտք է գործել Երևան քաղաքի X փողոցի X տուն և օգտվելով տանը գտնվող Նարինե Միրիջանյանի քնած լինելու հանգամանքից' ցանկացել է գողություն կատարել այնտեղից, սակայն նկատելով, որ Նարինեն արթնացել է, ավազակային հարձակմամբ հանցագործությունն ավարտին հասցնելու նպատակով ձեռքերով փակել է նրա բերանը, պահանջել, որ ձայն չհանի, ապա վերցրել տանը գտնվող խոհանոցային դանակն ու դրանով կյանքի և առողջության համար վտանգավոր բռնության սպառնալիքի գործադրմամբ հարձակում է գործել Նարինե Միրիջանյանի վրա, որի ընթացքում վերջինս բռնել է դանակի շեղբից, ստացել առողջությունը կարճատև քայքայող թեթև մարմնական վնասվածք ու ցավից բղավել, իսկ Արամ Գինոսյանը դիմել է փախուստի' իր հետ տանելով մինչ Նարինեի արթնանալը հափշտակած 1000 ՀՀ դրամը:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net