Ազատության պողոտայի 24/15 հասցեի մոտակայքում անհայտ քաղաքացու ինքնազգացողությունը վատացել էր և նա ընկել էր։ Քաղաքացին մահացել էր սրտամկանի ինֆակտից:

Operativ.am-ի թղթակիցը մահացած քաղաքացու կնոջից՝ Ռոզա Ղամբարյանից, ով եկել էր դեպքի վայր, ճշտել է քաղաքացու ինքնությունը: Մահացածը 52-ամյա Յուրա Բալայանն է: Նրա կնոջ՝ Ռոզա Ղամբարյանի խոսքով՝ նրա ամուսինը տառապում էր շաքարային դիաբետով և ուներ սրտի անբավարար աշխատանք: Յուրա Բալայանը գնացել է Շտապօգնության հիվանդանոց՝ ձեռքին կատետր դնելու, որտեղից էլ վերադառնալիս տեղի է ունեցել միջադեպը: