Այսօր Դաղստանի Մախաչկալա քաղաքի ՆԳՆ-ի շենքի մոտակայքում ուժգին պայթյուն է որոտացել, որի արդյունքում վիրավորվել է 2 երեխա և 4 ոստիկան: Նրանք հոսպիտալացվել են. գրում է Russia Today-ը:

Ոստիկանությունից հայտնում են, որ ռումբը պայթեցրել է մի կին, ով հետախուզման մեջ էր գտնվում և հատուկ պատրաստվածություն էր անցել Թուրքիայում:

«Ականապատված մեքենայի մեջ մահապարտ կին էր նստած: Այն պահին, երբ ոստիկանները փորձել են ստուգել նրա փաստաթղթերը, որոտացել է պայթյունը»,-պատմել են իրավապահ մարմինները:

ՆԳՆ-ից հայտնում են, որ իրենք զգուշանում են կրկնակի պայթյունի վտանգից:

Դեպքի վայրը շրջապատված է ոստիկանների կողմից: