Պաշտոնական այցով Ադրբեջան ժամանած ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնը կարծում է, որ 2013-ին հնարավոր է՝ գտնվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ճանապարհները. փոխանցում էTrend-ը:
«2013-ին Ադրբեջանն ու Հայաստանը ստանձնելու են Եվրոպայի խորհրդի նախարարների հանձնաժողովի նախագահությունը, և դա լավ շանսեր կտա երկու երկրների համար ճանապարհ գտնելու կոնֆլիկտի լուծման համար»,-ասել է Մինյոնը երկուշաբթի օրը Բաքվում տված մամլո խորհրդակցության ընթացքում: 2013-ին լրանում է Ֆրանսիայի և Գերմանիայի միջև խաղաղության մասին պայմանագրի կնքման 50-ամյակը: «Նման խաղաղություն հնարավոր է ձեռք բերել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև»,-ասել է ԵԽԽՎ նախագահը: ԵԽԽՎ-ն պարբերաբար հանդիպումներ է ունենում հայ և ադրբեջանցի պատվիրակությունների հետ, որոնց ընթացքում քննարկվում են կողմերի միջև հակամարտութան լուծման տարբերակները: