Galatv.am. «Արխիվի մեկ օրը» վերլուծական հաղորդաշարի դիտակետում է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի պաշտոնանկությանը նախորդած եւ հաջորդող իրադարձությունները: Այն ինչ կատարվեց նախկին քաղաքապետի շուրջ, ցայտուն կերպով ցույց է տալիս, թե ինչի՞ են ընդունակ իշխանությունները՝ հանուն վերարտադրության: Գյումրիում կատարվածը ճիշտ այն բանաձեւն է, որով գործել եւ գործում են իշխանական կուլիսներում:

Այս օրերին իշխանական լրատվամիջոցները նաեւ հիստերիկ կերպով ծաղրում են արդեն նախկին քաղաքապետին...ինչու՞, ինչու՞ նույն այդ պատվիրատուները ժամանակին լուռ էին, երբ ամենաթողություն էր, երբ ոմանք ձիու վրա էին զգում իրենց...

Ինչու՞ այդ շրջանում նրանք պարգեւատրում էին, կուսակցական կարմիր գրքույկ հանձնում, իսկ այժմ ծաղրում եւ PR-ի վերածում ամեն ինչ: