Shamshyan.com. Այսօր՝ մայիսի 29-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 11:30-ի սահմաններում Կիևյան կամրջից մի աղջիկ իրեն ցած է նետել և տեղում մահացել: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը, ինչպես նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի պարեկապահակային ծառայության գնդի աշխատակիցները: Արդեն ոստիկանների կանչով դեպքի վայր են ժամանում ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ-քննչական խումբը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ եղել են ականատեսներ, ովքեր նկատել են, թե ինչպես է աղջիկն իրեն ցած նետել կամրջից: Ոստիկանությունը պարզում է նաև նրա ինքնությունը, բնակության վայրը: Արդեն դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ-քննչական խումբը՝ Մաշտոցի ոստիկանապետ Արտակ Պողոսյանի և Մաշտոցի քննչական բաժնի 2-րդ բաժանմունքի պետ Վարդգես Աթոյանի գլխավորությամբ: Քննչական աշխատանքները ղեկավարում է Մաշտոցի քննչական բաժնի ավագ քննիչ Արտաշես Մայիլյանը:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի