Հ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը չարաճճի երեխա է եղել, եւ իր մանկության երազանքը չի եղել սփյուռքի նախարար դառնալը: Այս մասին ասել է ինքը' նախարարը' պատասխանելով ԳԱԼԱ-ի այն հարցին, թե ինչպիսի՞ երեխա եք եղել եւ արդյո՞ք սփյուռքի նախարար եք երազել դառնալ: «Շատ չարաճճի երեխա եմ եղել, շատ ակտիվ կյանքով եմ ապրել, շատ-շատ լավ եմ սովորել, դպրոցում երեւի 4 գնահատական չեմ ստացել եւ ազատ ժամանակս կա´մ կարդացել եմ, կա´մ սպորտով եմ զբաղվել, կա´մ հասարակական գործերով եմ զբաղվել»: Ինչ վերաբերում է մեր այն հարցին, թե ի՞նչ էիք երազում դառնալ փոքր ժամանակ, Հրանուշ Հակոբյանը նշել է. «Երկու ճանապարհ կար ինձ համար' մայրս ուզում էր բժիշկ դառնամ, հայրս'մաթեմատիկոս, բնականաբար, ես կատարեցի հորս կամքը»:

Ինչ վերաբերում է տոնական օրվա մաղթանքին, ապա սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը բոլոր երեխաներին մաղթեց հետևյալը. «Ուզում եմ շնորհավորել բոլոր մեր երեխաներին, բոլոր մեր մանուկներին, ոչ միայն Երեւանի, Հայաստանի, այլ աշխարհի բոլոր երեխաներին: Միջազգային տոնը նշում են եւ եւս մեկ անգամ համայն աշխարհի ուշադրությունը հրավիրում մանուկների հիմնախնդիրներին, մանուկների պրոբլեմներին, եւ ամենագլխավոր բանը, որ մեծերս պետք է երեխաների համար անենք, խաղաղ երկինք ապահովելն է, որ նրանք խաղաղ ապրեն, կարողանան լավ սովորել եւ լավ մարդիկ դառնալ»:

ՀՀ սփյուռքի նախարարի խոսքերով' սոցիալական վիճակը կարելի է հաղթահարել, եթե կա խաղաղություն եւ կապույտ երկինք:

Փայլակ Ֆահրադյան