Finance.am-ի հավաստի տեղեկություններով՝ այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Նույն աղբյուրի համաձայն՝ Խաչատրյանն այս քայլին դիմել է որդու ձերբակալությունից անմիջապես հետո, քաջ գիտակցել է, որ նման պահանջ իր առջև կդնի նախագահ Սերժ Սարգսյանը:

Նշենք նաև, որ մեր զանգերը ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը և Գալուստ Սահակյանը թողեցին անպատասխան: