Չեխիայի վարչապետ Պետր Նեչասի մերձավոր շրջապատը ներկայացնող պաշտոնյաների նկատմամբ իրավասությունները գերազանցելու և կոռուպցիայի մեջ առաջադրված մեղադրանքները, ծայրահեղ լուրջ են, հայտարարել է այդ երկրի նախագահ Միլոշ Զեմանը:
«Ես գտնում եմ, որ առաջադրված մեղադրանքները ծայրահեղ լուրջ են: Ոստիկանության ղեկավարի և գլխավոր դատախազի հետ հանդիպելուց հետո ես եզրակացրի, որ դրանք հիմնված են արժանահավատ տվյալների վրա: Դա մեր հարցին ոչ ուղիղ, սակայն հստակ պատասխան է»,-ասել է Չեխիայի նախագահն՝ ի պատասխան լրագրողի այն հարցի, թե արդյոք նախարարների այսօրվա կաբինետը պետք է շարունակի աշխատանքը:
Հիշեցնենք, որ մի քան օր առաջ Չեխիայում կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում ձերբակալվել են 7 քաղաքական գործիչներ, որոնց թվում Չեխիայի վարչապետի գրասենյակի տնօրենը, իշխող Քաղաքացիական ժողովրդավարական կուսակցության խորհրդարանական խմբի ղեկավարը, Չեխիայի գյուղատնտեսության նախկին նախարարը, Առողջապահության նախկին փոխնախարարը և զինվորական հետախուզության նախկին ղեկավարը: