Ռուսաստանի դաշնության գլխավոր դատախազությունը պատրաստում է հայցադիմում ներկայացնել Վրաստանի իշխանություններին' Դաղստանի քաղաքացի Միքայել Քադիևին արտահանձնելու համար, ում Վրաստանում ձերբակալել էին Թբիլիսիում ահաբեկչություն կազմակերպելու մեղադրանքով: Ինչպես գրում է Коммерсант-ը, Ռուսաստանում Քադիևը հետախուզման մեջ է գտնվում Դաղստանի հանրապետության Խասավյուրտի շրջանի ղեկավարին սպանելու մեղադրանքով:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել էր Թբիլիսիում պատրաստվելիք ահաբեկչության փորձի մասին, որի արդյուքնում ձերբակալվել էին 2 օտարերկրյա քաղաքացիներ, որոնցից մեկը Դաղստանի քաղաքացի Միքայել Քադիևն է, ով Վրաստանում էր հաստատվել 2011-ից: