Ինչքան էլ Ճանապարհային ոստիկանությունը պայքարի օրինախախտ վարորդներին հայտնաբերելու ուղղությամբ, միևնույն է՝ կան վարորդներ, որոնց համար օրենքը գրած-չգրած միևնույն է: Ամենից շատ վերջին ժամանակներս մեծ թվով վարորդներ ՃՈ տեսուչների կողմից վարչական պատասխանատվության են ենթարկվել ամրագոտին չկապելու համար և հիմնականում իրենց արտոնյալ ու ամենազոր են համարում այն վարորդները, ովքեր վարում են թանկարժեք «երկաթյա նժույգներ»:
Երեկ՝ հունիսի 23-ին, Երվանդ Քոչար փողոցում Mercedes G 550 մակնիշի 41 ՕD 111 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, իրեն զգալով ինչպես ձուկը ջրում, մեքենան վարում էր առանց ամրագոտու անգամ այն ժամանակ, երբ հանդիպեց ՃՈ աշխատակցին:
Shamshyan.com-ը հայտնում է, որ նշված ավտոմեքենան հաշվառված է Երևան քաղաքի Երկաթուղայինների 6-րդ փողոցի բնակիչ 28-ամյա Արման Աթանեսյանի անվամբ: