ԱՄՆ-ի նախկին ԿՀՎ աշխատակից ծրագրավորող Էդվարդ Սնոուդենը ստիպված է լինելու կյանքի մնացյալ հատվածն անցկացնել Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում: Ինչպես հայտնում է РБК-ն'հղում կատարելով WikiLeaks-ին, ԿՀՎ նախկին աշխատակիցը պարզապես այլընտրանք չունի, քանի որ մնացել է օդանավակայանի տրանզիտային գոտում: Պատճառն այն է, որ ԱՄՆ-ի պետդեպարտամենտը գործածությունից հանել է Սնոուդենի անձնագիրը, ինչի պատճառով նա ո՛չ կարողնաոմւ է տոմս գնել, ո՛չ էլ հատել հսկիչ անցումային մաքսակետը:
Սնոուդենի համար միակ փրկությունը կլիներ, եթե որևէ պետություն համաձայնվեր նրան անձնագիր տրամադրել և այն բերել Շերեմետևո: Սակայն դեռևս ոչ մի պետություն հանձն չի առնում քաղաքական ապաստան տրամադրել ԱՄՆ-ի գլխավոր թշնամուն, չնայած նման հնարավորությունը դիտարկում են էկվադորը, Կուբան, Վենեսուելան և Իսլանդիան:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում Սնոուդենը մեղադրվում է հայրենիքի դավաճանության մեջ: