Slaq.am-ը տեղեկացնում է, որ օրերս վրացական Բորժոմի առողջարանային քաղաքում իր հյուրընկալ դռները բացեց “Borjomi Palace Hotel” հյուրանոց-առողջարանը: Հյուրանոցի շենքը դեռևս 1876 թվականին որպես Ցարական զորքերի կայազոր կառուցված ամրոց է, որը հետագայում իբրև առողջարան է ծառայել Սովետական զինծառայողների և նրանց ընտանիքների համար: Սակայն հետխորհրդային տարիներին այն կամաց-կամաց սկսեց քայքայվել և կորցնել իր նշանակությունը: Դեռ բոլորովին վերջերս Ամրոցը գտնվում էր կիսավեր և բարձիթողի վիճակում, չէր պահպանվում նույնիսկ որպես պատմամշակութային և ճարտարապետական արժեք: Սակայն 2010 թվականին Ջավախքահայ գործարար Արամ Սանոսյանի ջանքերի և ներդրումների շնորհիվ պատմական ամրոցը վերակառուցվեց' խուսափելով լիակատար ավիրումից: Եվ այսօր հայ գործարարի շնորհիվ այն ներկայանում է նոր անվամբ և նոր տեսքով “Borjomi Palace Hotel” հյուրանոց-առողջարանը առաջարկում է անմոռանալի առողջարար հանգիստը կազմակերպել Վրաստանի հիասքանչ վայրերից մեկում: Հյուրանոցը համապատասխանում է միջազգային բարձր չափանիշներին, առաջարկում է հարմարավետ համարներ դասական մեկ-երկու տեղանոց համարներից մինչև Լյուքս համարներ' ապահովված բոլոր պայմաններով:

“Borjomi Palace Hotel” հյուրանոցի արտաքին և ներքին բարձրաճաշակ հարդարանքը հյուրերի մոտ ստեղծում է 18-րդ դարավերջյան ցարական Ռուսաստանի պալատական շքեղության տպավորություն' համադրված ժամանակակից պահանջներին համապատասխանող բոլոր հարմարություններով:

Հյուրանոցում գործում է բժշկական կենտրոն, որտեղ աշխատում են բարձրակարգ մասնագետներ: Կենտրոնում առկա են Ֆիզիոթերապևտիկ, Ֆիզիոբալնեոլոգիկ, կլինիկական-բիոքիմիական, ուրոլոգիական, ինչպես նաև ուլտրաձայնային հետազոտությունների կաբինետներ: Բուժումն անցկացվում է բնական բուժական միջոցների' հանքային և ծծմբային ջրերի, ցեխի և բուսական թերապիաներիի միջոցով' օգտագործելով ոլորտի նորագույն սարքավորումները:

Բացի այդ հյուրանոցում գործում են ՍՊԱ-պրոցեդուրաներ, ապարատային կոսմետոլոգիա և մերսում, գեղեցկության սրահ, մարզասրահ, բիլիարդ, լողավազան, ջակուզի, շոգեբաղնիք և Թուրքական համամ:

“Borjomi Palace Hotel”-ի Ռեստորանի բարձրաճաշակ ինտերիերը ոգեշնչում է հյուրերին վայելելու վրացական և եվրոպական խոհանոցի բազմազան և նրբահամ ուտեստները:

Դե իսկ ՙՎրացական գինու տուն՚ բարում հյուրերը կարող են վայելել մեծ համբավ ունեցող վրացական գինիների համը:

Հյուրանոցի վերջին հարկում բացօթյա “Tower” սրճարանն է, որտեղ հյուրերը միշտ կարող են վայելել բորժոմյան կիրճի թարմ և առողջարար լեռնային օդը:

Մաղթում ենք ձեզ անմոռանալի հագիստ և քաջ առողջություն “Borjomi Palace Hotel”-ի հետ: