Այսօր՝ հունիսի 28-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:00-ի սահմաններում, Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի տեսուչներ Վրույր Գաբրիելյանը, Ավետիք Քալաշյանը և 6-րդ դասակի տեսուչ Կարեն Արթենյանը ծառայություն կատարելու ժամանակ նկատում են, որ Զավարյան փողոցում՝ «Ծղոտներ» հյուրանոցային համալիրի մոտ գտնվող տներից մեկում տուն է վառվում:
ՃՈ աշխատակիցները ձայնային ազդանշաններով արթնացնում են բնակիչներին և բնակիչների օգնությամբ տան անդամներին, այդ թվում՝ անչափահաս երեխաներին, դուրս են բերում անվտանգ տարածք, որից հետո քաղաքացիները ահազանգում են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, ովքեր էլ նշված վայր են ուղարկում թիվ 1, 2, 3 և 8-րդ հրշեջ փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Հրշեջները՝ քաղաքացիների օգնությամբ մարեցին Տոլստոյի փողոցի թիվ 40 տանն առաջացած կրակը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հարևանների պատմելով՝ նշված տունը պատկանում է Գ. Փափազյանին:
Թե ինչից է առաջացել հրդեհը, դա կպարզվի փորձաքննության արդյունքները հայտնի լինելուց հետո:
Մանրամասները՝ այստեղ։