Այսօր Հայաստանում նշվում է ՀՀ ԶՈԻ ավիացիայի և հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) զորքերի կազմավորման 21-ամյակը: Տոնի առթիվ ՀՀ պաշտպանության նախարարությունը Երևանի «Էրեբունի» օդանավակայանում մեծ ցուցադրություն էր կազմակերպել:
Զինված ուժերի ավիացիան կազմավորվել է 1992-ին՝ հայկական բանակի կազմավորմանը զուգընթաց: Հայաստանը միակն է տարածաշրջանում, որն ունի ռազմական օդաչուների պատրաստման արդեն իսկ կայացած, բարձրակարգ դպրոց և ինստիտուտ:
Միջոցառման սկզբում իրենց վարպետությունն օդում ցուցադրեցին հայ օդաչուները, ովքեր երեք տասնյակից ավելի ռազմական ինքնաթիռներով և ուղղաթիռներով ցուցադրական թռիչքներ կատարեցին՝ հիացմունք առաջացնելով օդանավակայանի բակում հավաքված մեծ հանրության մոտ:
Այնուհետև պարաշյուտներով երկնքից ցած իջան ԶՈւ ավիացիայի վարչության որոնողափրկար
արական և պարաշյուտադեսանտային ծառայության մարտիկները: Ցուցադրվեց նաև անօդաչու թռչող սարքերի աշխատանքը:
Տոնական միջոցառմանը ներկա էր ՀՀ պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը, ով լրագրողների հետ զրույցի ժամանակ մասնավորապես ասաց.
- Այսօր համահայկական տոն է: Հունիսի 28-ը նաև Մարտակերտի ազատագրման 21-ամյա տարեդարձն է: Մեր ձեռքի տակ եղած ռազմական համակարգերը թույլ են տալիս մեզ վերահսկել հակառակորդի բոլոր գործողությունները մեր սահմանների մոտ, և այսօր մենք կարողանում ենք պահմանել տարածաշրջանում միակ հաղթանակած բանակի բարձր համբավը:
ՊՆ զինված ուժերի ավիացիայի վարչությունն ակտիվ համագործակցում է ՀՀ ԱԻ նախարարության օդադեսանտային խմբի հետ և բազմիցս վերապատրաստման դասընթացներ է անցկացրել խմբի անդամների հետ: Այդ կապակցությամբ և տոնի առիթով, միջոցառման ավարտին, ԱԻՆ ՓԾ փրկարար ուժերի վարչության պետ, գնդապետ Պ. Գյոզալյանը՝ ԱԻ նախարար Ա. Երիցյանի կարգադրությամբ, պատվոգրեր հանձնեց ՊՆ ԶՈԻ ավիացիայի վարչության որոնողափրկարարական և պառաշյուտադեսանտային ծառայության պետ, գնդապետ Թևոս Իլիկչյանին, նույն ծառայության ավագ հրահանգիչներ՝ կապիտան Քրիստինա Իլիկչյանին ու կապիտան Ջանիբեկ Հարությունյանին, և մարտական պատրաստվածության բաժնի անվտանգության գծով օդաչու-տեսուչ Ռուբեն Աբրահամյանին:
Շնորհավորելով ՊՆ մեր գործընկերներին՝ գնդապետ Գյոզալյանը շնորհակալություն հայտնեց ՊՆ ԶՈՒ ավիացիայի վարչության աշխատակիցներին' արդյունավետ համագործակցության համար և մաղթեց բոլոր թռիչքներից հետո ունենալ բարեհաջող վայրէջքներ: