Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման 2013 թվականի տարեկան ծրագրով շարունակվում են մայրաքաղաքի փողոցների հիմնանորոգման աշխատանքները: Նախատեսված 30 փողոցներից այսօրվա դրությամբ հիմնանորոգումն ավարտվել է Չարենցի, Բագրևանդի, Ամիրյան, Դավիթ Բեկի, Քոչարյան, Մուրադյան, Հերացու, Բաբաջանյան, Արմենակյան, Գուլակյան, Բրայսի փողոցներում:

Մի շարք փողոցներում էլ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում: Սա պայմանավորված է նրանով, որ հիմնանորոգման ծրագիրը միաժամանակ կազմակերպելու պարագայում մայրաքաղաքում կխաթարվեր բնականոն երթևեկությունը: Բոլոր դեպքերում, ծրագիրը նախատեսվում է ավարտել մինչև նոր ուսումնական տարվա սկիզբը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն