Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հրաժարականի դիմում չի ներկայացրել։ Այս մասին մեզ հայտնեցին ՎՊ մամուլի բաժնից։

Հիշեցնենք, որ Yerkir.am-ի տեղեկություններով՝ իշխանական շրջանակներում մի քանի ժամ է՝ ակտիվորեն լուրեր են շրջանառվում, որ հրաժարականի դիմում է ներկայացրել Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը:

Ըստ լրատվամիջոցի աղբյուրների՝ Իշխան Զաքարյանի հրաժարականի մասին այսօր երեկոյան ՀՀԿ գործադիր մարմնի նիստում հայտարարելու է կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը: