Քննությունը պարզել է, թե ինչպես է ծախսել ՌԴ ՆԳՆ Եկատերինաբուրգի վարչության հաշվապահությունը կարգավորող խմբի աշխատակցուհին այն 6 մլն ռուբլին, որի խարդախությամբ յուրացնելու մեջ նա կասկածվում էր: Այդ մասին հաղորդում է «Interfax»-ը՝ հղում անելով ՌԴ Քննչական կոմիտեի Սվերդլովի մարզի քննչական վարչության ղեկավարի օգնական Ալեքսանդր Շալգային:
Նախնական տվյալներով, այդ գումարի 2 մլն-ով հաշավապահը գնել է երկու մեքենա՝ «Toyota RAV-4» և «Mitsubishi»: Բացի այդ, փուլ առ փուլ ձեռք է բերել երկու սենյականոց բնակարան՝ նախ գնել է մեկ, ապա մյուս սենյակը: Իսկ մինչ այդ՝ հաշվապահն ապրելիս է եղել վարձակալած բնակարանում:
Ալեքսանդր Շալգան նաև նշել է, որ իր աշխատակցուհու խարդախ քայլերը նկատել է ոստիկանության վարչության գլխավոր հաշվապահը, ով էլ այդ մասին տեղեկացրել է սեփական անվտանգության վարչությանը:
2009թ. նունվարից մինչև 2013 թ մայիս կասկածյալը Մոսկվայի բանկերից մեկի մասնաճյուղին է ներկայացրել աշխատակիցների անձնական հաշիվներին դրամական միջոցների փոխանցման ցուցակը ՝ դրանցում նախապես նշելով սուտ տվյալներ: