Այսօր՝ հուլիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում բախվել են Տարոնիկ գյուղի բնակիչ 29-ամյա Արմինե Մուրադյանի վարած Ford մակնիշի 34 TL 773 համարանիշի և Արմավիրի մարզի Արարատ գյուղի բնակիչ 33-ամյա Արմեն Կարապետյանի վարած ГАЗ 24 մակնիշի 12 ՍՏ 214 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով Ford-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ճանապարհին հարակից առվակում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ:
Շարունակությունը' այստեղ: